Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Ինչպես վերականգնել հեռախոսի հիշողության քարտի ջնջված ֆայլերը
Դեպքեր են պատահում, երբ պատահական ֆորմատ ենք անում մեր հեռախոսի հիշողության քարտը և չգիտեք, ինչ անել : Ձեզ եմ ներկայացնում մի հիանալի ծրագիր, որի միջոցով կկարողանաք վերականգնել Ձեր ջնջված նկարները վիոները երգերը և այլն: և տխրելու առիթ չեք ունենա չեք կորցնի Ձեր հիշողությունները նկարների հետ կապված, քանի որ այս հարցով շատ նամակներ եմ ստանում այսօր տեղադրեցի այս նյութն, որպեսզի օգնեմ շատերին: Ծրագրից օգտվելու համար դիտեք վիդեոն:
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Ինչպես գրանցվել Instagram-ում համակարգչի միջոցով
Շատերի խնդրանքով այսօր կսովորենք, ինչպես գրանցվել Instagram-ում համակարգչի միջոցով: Ինչպես գիտենք Instagram-ը նախատեսված է Android և iOS օպերացիոն համակարգով աշխատող սարքերի համար և շատ մարդիկ կան, ովքեր հնարավորություն չունեն, որպեսզի օգտվեն Instagram-ից: և այսօր մենք կլուծենք այդ խնդիրը:
Գրանցվելու համար մեզ պետք է BlueStacks ծրագիրը, որի միջոցով կարող եք օգտվել ոչ միայն Instagram-ից այլ Google Play-ում գտնվող հավելվածներից և խաղերից:
Եթե չգիտեք, ինչպես օգտվել խորհուրդ կտամ դիտել վիդեոն
Եթե չգիտեք, ինչպես օգտվել խորհուրդ կտամ դիտել վիդեոն
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Ինչպես բացել WMR հաշվեհամար Webmoney-ում
Վերջին շրջանում շատ նամակներ եմ ստանում, որում օգտվողներն խնդրում են բացատրել, ինչպես բացել WMR հաշվեհամար Webmoney-ում: Այսօր որոշեցի անրադառնալ այդ թեմային, եթե ցանկանում եք ստեղծել WMR հաշվեհամար նախ գրանցվեք կայքում:
Գրանցվելուց հետո ներբեռնեք Keeper WinPro (Classic) ծրագիրը որը կարող եք ներբեռնել այստեղից ներբեռնելուց հետո այն տեղադրեք համակարգչում և մուտք գործեք ծրագիրը: Ծրագիր մուտք գործելուց հետո փորձեք WMR հաշվեհամար ստեղծել կտեսնեք, որ թույլ չի տալիս, քանի որ դուք պետք է ունենաք WebMoney аттестат :
Ինչպես ստանալ аттестат այցելում եք այստեղ այնուհետև նշում եք ձեր բոլոր տվյալներն ու վերջում ձեր անձնագիրը ամբողջովին նկարում եք և ուղարկում եք: Ձեր էլ փոստին կգա նամակ որտեղ կտեղեկացվի ճանաչվել է անձնագիրը թե ոչ: Եթե ամեն ինչ ճիշտ եք արել պետք է ձեր նկարի տեքստը կանաչ գույնի դառնա:
Դրանից հետո կկարողանաք շատ հանգիստ հաշվեհամար բացել:
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Սիրային ստատուսներ
Երբ դու եկար ուշ էր, վարդի տեղը փուշ էր, միչև ասիր սիրում եմ, քո տեղն արդեն ուրիշն էր:
Սիրելիս չփնտրես իմ ստվերը, ուրիշի լույսի մեջ:
Երբ տեսա քեզ վախեցա սիրել, հիմա սիրում եմ, բայց վախենում եմ կորցնելուց:
Դու իմ կյանքի իմաստն ես, Դու իմ հոգու երազն ես, Դու իմ սրտւմ միակն ես, Դու իմ սիրած էակն ես:
Այն ո՜վ է ասում՝ աղքատ է հոգին, Երբ ամբողջ հոգով սիրում է մեկին: Աղքատը նա է, ով իր սերն անգին Տալիս է ամեն հազար ու մեկին
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Ինչպես PDF ֆայլի ֆորմատը փոխել Word-ի
Այցելուներից մեկի խնդրանքով այսօր կխոսենք, ինչպես PDF ֆայլի ֆորմատը փոխել Word-ի և այլ ֆորմատների: Ձեզ եմ ներկայացնում այն կայքը, որը կօգնի ձեզ այդ ամենը անելու համար:
Ֆայլի ֆորմատը փոխելու համար այցելեք այստեղ այնուհետև վերբեռնեք ֆայլը: Սեղմեք Convert կոճակը արդյունքը ստանալուց հետո վերբեռնված ֆայլը քաշեք ներքևի հատված, որպեսզի փոխեք ֆորմատը: Վերջնական ֆորմատը փոխելու համար ընտրեք ֆայլի ֆորմատը և սեղմեք Convert կոճակը: Գրանցված օգտվողները կարող են միանգամից ներբեռնել, իսկ նրանք ովքեր գրանցված չեն պետք է գրեն իրենց էլ փոստը, որի վրա կուղարկվի ֆայլը:
Այս կայքը ունի նաև համապատասխան հավելվածներ տրարբեր օպերացիոն համակարգերի համար, որպեսզի կայքից լիարժեք օգտվեք գրանցվեք կայքում:
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`