Google-ի մասին հետաքրքիր փաստեր


Սերգեյ Բրինը և Լարի Փեյջը երբ ստեղծեցին  Google  ոչ ոք չէր պատկերացնի, որ մի քանի տարի հետո Գուգլը դառնալու է աշխարհի ամենահզոր ինտերնետային կայքը: Ինչպես է ստեղծվել Գուգլը երբ Սերգեյ Բրինը Ռուսաստանից եկավ Միացյալ Նահանգներ նա սկսեց սովորել համալսարանում: Երբ մի անգամ Սերգեյ Բրինը պետք է ուղեկցեր նոր ժամանած ուսանողներին այստեղ էլ հանդիպում են երկու ընկերները: Նրանք ծանոթանում են իրար հետ բանավիճում տարբեր թեմաներով և հետաքրքրվում էին ինտերնետով և սա էլ պատճառ դարձավ Գուգլի ստեղծմանը: 1998 թվականին հիմնադրվում է Google ընկերությունը, որը մեծ դժվարությամբ բայց դառնում է աշխարհի ամենահզոր կայքը: Ինչ է նշանակում ընկերության անվանումը Google տերմինը առաջացել է googol բառից, իսկ googol-ը դա 10-ի 100 աստիճանն է կամ մեկ` հարյուր զրոներով: Google ընկերությանն են պատկանում հետևյալ կայքերը` YouTube, Google Maps, Google Calendar, Google Docs, google translate, picnik, picasa Google Google plus սոցիալական կայքը և շատ այլ կայքեր: Ըստ Fortune ամսագրի, 2007 թվականին Google ընկերությունը 1-ին տեղն է զբաղեցնում իր աշխատակիցների համար ստեղծած աշխատանքային պայմաններով: Google-ը սովորական ընկերություն չէ, և մենք կձգտենք, որ այն այդպիսի չդառնա»: Ահա այսպես է սկսվում 2004 թվականին ընկերության արժեթղթերի գրանցման դիմումը` ներկայացված ընկերության հիմնադիրներ Սերգեյ Բրինի և Լարի Փեյջի կողմից:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

2 комментария (Մեկնաբանություն) :

Widgets
Հարցեր կամ առաջարկություններ ունե՞ք: Գրե՛ք: ok.ru/shirgoroyan Copyright © 2017 www.shirazgoroyan.ru All rights reserved.