Վերջին շրջանում ինձ շատ են դիմում մարդիկ, որոնք բողոքում են, որ իրենց նկարները գողանում են և օգտագործում: Նրանք էլ չիմանալով, ինչ անել միայն սպամ են տալիս այդպիսի օգտվողներին, բայց դա ելք չէ: Այսօր կբացատրեմ, թե ինչպես բողոքել եթե ձեր նկարները գողացել է մեկ այլ օգտվող: Եթե հայտնաբերեցիք, որ ձեր լուսանկարներն օգտագործում է այլ բաժանորդ, ապա դիմեք ОK.RU-ի Օժանդակ ծառայություն: Դրա համար անհրաժեշտ է՝ անցնել հետևյալ հղումով
«Դիմումի թեմա» տողում նշեք «Բողոքել օրինախախտի դեմ»
«Դիմումի նպատակ» տողում ընտրեք «Տվյալների/լուսանկարների չթույլատրված օգտագործում»
Համապատասխան դաշտերում նշեք ձեր պրոֆիլի և օրինախախտի պրոֆիլի հղումները, նկարագրեք խնդիրը:
Կցեք լուսանկարը, որի վրա դուք երևում եք ОK.RU-ում ունեցած ձեր պրոֆիլի ֆոնին:
Ուշադրություն դարձրեք, որ դիմումի ձևաչափում անհրաժեշտ է լրացնել բոլոր առաջարկված դաշտերը, նաև անհրաժեշտ է մուտքագրել ճիշտ էլեկտրոնային հասցեն, որի վրա հատկանշում է դիմումի ձևի վերևի հատվածը:
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Shnorakal em Shir jan lav eghanaka, iskakanic ognec anchap shnorhakal em
ОтветитьУдалитьԽնդրեմ :)
УдалитьBarev dzez Shiraz jan isk inchpes darnam ananun odnoklassnikum
ОтветитьУдалитьԲարև Մարի ջան բլոգում արդեն կա տվյալ նյութը նոր տարբերակով կարող ես օգտվել հաճելի ժամանց...
Удалить